B2B վաճառքի մասնագետ

PROFAL-ն աշխատանքի է հրավիրում B2B վաճառքի մասնագետի ՝ թիմը համալրելու համար

Ստեղծվել է 2025-08-15

Վերջնաժամկետ 2025-09-15

B2B վաճառքի մասնագետը պատասխանատու է լինելու ընկերության արտադրանքների վաճառքի գործընթացի կազմակերպման և իրագործման համար, որը ուղղված է իրավաբանական անձանց, շինարարական ընկերություններին, դիզայներական բյուրոներին, ճարտարապետներին և բիզնես հաճախորդներին։ Նրա գլխավոր նպատակը վաճառքի ծավալների աճի ապահովումն է՝ շահութաբեր համագործակցությունների զարգացմամբ։

 

Աշխատանքային պարտականություններ

 

  • Փնտրել և ներգրավել նոր շինարարական նախագծեր
  • Կազմակերպել և համակարգել նոր շինարարական նախագծից մինչև հաջողված կապալի պայմանագիր(վաճառք) ամբողջ գործընթացը
  • Կազմակերպել և վարել բանակցություններ ընկերության արտադրանքը հավանական գնորդներին պատշաճ ներկայացնելու նպատակով
  • Վեր հանել գործընկերոջ պահանջները , կազմել առաջարկ՝ պահանջների հիման վրա
  • Գրանցել պատվերներ և հետևել պատվերների դիմաց կատարած վճարումներին
  • Հավանական և գործող գործընկերների առջև հանգես գալ ընկերության հետ կապված բոլոր տեսակի հարցերի մասով պատասխանատու կոորդինացնող անձ
  • Աջակցել նախագծերի պլանավորմանը
  • Հստակ և արդյունավետ վարել, հետևել և վերահսկել բանավոր և գրավոր հաղորդակցումը նախագծերի շահագրգիռ կողմերի, թիմի անդամների և ղեկավարների միջև
  • Պատվերի/նախագծի ավարտի և վճարման գործընթացի հետ կապված ամփոփից գործողությունների համակարգում շահագրգիռ բաժինների հետ միասին
  • Վերահսկել և ապահովել երկկողմանի ուղարկվող բոլոր փաստաթղթերի ճշգրտությունը հանդիպումների, բանակցությունների ընթացքում, ինչպես նաև գրավոր նամակագրություն, փաստաթղթեր և այլն
  • Ժամանակին լրացնել պահանջված հաշվետվություները և պատշաճ կատարել հաստիքային պարտավորություններից բխող այլ պահանջները

 

Պահանջներ

 

  • Բարձրագույն կրթություն կառավարման, նախագծերի կառավարման , հաղորդակցության , մարքեթինգի , ծառայությունների և այլ կապակցված ոլորտներում
  • Աշխատանքային փորձ 1-3 տարվա,
  • Մեծ ծավալի գրավոր և բանավոր տեղեկատվության հետ աշխատելու ունակություն
  • Մանրուքների հանդեպ ուշադրություն,
  • Բարձր պատասխանատվության զգացում,
  • Արագ կողմնորոշվելու կարողություն,
  • Հաղորդակցման ունակություն,
  • Վերջնաժամկետների պահպանում

 

 

Կարող եք դիմել ՝ կցելով Ձեր CV-ն այստեղ կամ ուղարկելով հետևյալ էլ․ հասցեին՝  [email protected] կամ զանգահարել՝ +37496999183։

 

upload Կցել CV