Պատուհաններ

Պատուհաններ

PROFAL-ում մենք հավատում ենք, որ ալյումինե պատուհանները ոչ միայն ֆունկցիոնալ տարրեր են, այլ նաև դիզայնի հիմնական մասեր, որոնք բարելավում են տարածքի ընդհանուր տեսքն ու հարմարավետությունը: Պատուհանների մեր բազմազան տեսականին առաջարկում է լուծումներ՝ հարմարեցված ձեր հատուկ կարիքներին.

Մեր հավաքածուի պատուհանների յուրաքանչյուր տեսակ նախագծված է ապահովելու օպտիմալ լույս, օդափոխություն և էներգաարդյունավետություն: Անկախ նրանից՝ ձեզ անհրաժեշտ է ընդամենը մեկ պատուհան, թե ամբողջական նախագծի իրականացում, PROFAL-ն ապահովում է անհատական մոտեցում յուրաքանչյուր պատուհանի համար: Ուսումնասիրելով մեր հավաքածուն՝ դուք կգտնեք կատարյալ տարբերակը ձեր տարածքի համար:

Պատուհաններ

image

Բացվող պատուհաններ

Բացվող պատուհանները դասական ընտրություն են, որոնք գնահատվում են իրենց ֆունկցիոնալության և էսթետիկ գրավչության շնորհիվ: Պատուհանները պատրաստվում են տարբեր բարդությունների, չափերի և կոնստրուկցիաների՝ համապատասխանելով ամենատարբեր կարիքներին և նախասիրություններին։ Անկախ նրանից՝ ձեզ անհրաժեշտ է երկփեղկ լուսամուտ, թե ստանդարտ մեկ պատուհան, PROFAL-ն առաջարկում է լավագույն լուծումները:

  • Պարզ փականով (створчатые) պատուհաններ. Այս պատուհանները հայտնի են իրենց դասական տեսքով: Հատուկ համակարգի շնորհիվ դրանք բացվում են ամբողջությամբ դեպի ներս կամ դուրս՝ ապահովելով առավելագույն օդափոխություն և էներգաարդյունավետություն:

  • Թեքվող բարդ փականով (поворотно-откидные) պատուհաններ. Այս տեսակը առանձնանում է իր բազմաֆունկցիոնալությամբ: Դրանք կարող են թեքվել վերևից՝ օդափոխության կամ անձրևից պաշտպանվելու համար, ինչպես նաև բացվել սովորականի պես՝ ապահովելով հարմարավետություն և օգտագործման դյուրինություն:

Պատրաստված ալյումինե պատուհանների ամուր շրջանակներից՝ PROFAL-ի արտադրանքն ապահովում է բարձր մեկուսացում, անվտանգություն և շահագործման հեշտություն՝ դրանք իդեալական դարձնելով ժամանակակից բնակելի և կոմերցիոն տարածքների համար:

դիտել
image

Սահող պատուհաններ

Սահող պատուհանները նախընտրելի են իրենց բազմակողմանիության և ժամանակակից դիզայնի շնորհիվ: Այս համակարգերը բացվում են հորիզոնական սահելով փեղկի ուղղորդող գծերի երկայնքով, ինչը թույլ է տալիս ստեղծել լայնածավալ լուսավոր գոտիներ՝ առանց հավելյալ տարածք զբաղեցնելու։

Ինչո՞ւ ընտրել PROFAL-ի սահող պատուհանները.

  • Տարածքի խնայողություն. Սահելով բացվելու շնորհիվ պատուհանի առջևի հատվածը մնում է ազատ, ինչը իդեալական է փոքր սենյակների կամ պատշգամբների համար։

  • Օգտագործման հարմարավետություն. Բարձրակարգ մեխանիզմների շնորհիվ փեղկերը շարժվում են թեթև և անաղմուկ:

  • Էսթետիկա և լույս. Լայն բացվածքները թույլ են տալիս ստանալ առավելագույն բնական լուսավորություն և տեսարժան համայնապատկեր:

  • Պարզ սպասարկում. Հեշտ մաքրվող կոնստրուկցիան և դիմացկուն ալյումինե պրոֆիլները նվազագույնի են հասցնում խնամքի կարիքը։

PROFAL-ի տեսականին հիանալի լուծում է այնտեղ, որտեղ կարևոր են պատուհանի լայն բացվածքը և ինտերիերի արդիականությունը։

դիտել
image

Հավաքվող Պատուհաններ

 

Հավաքվող պատուհաններն առաջարկում են երկարակեցության և ոճի կատարյալ համադրություն ժամանակակից ճարտարապետության մեջ։ Այս համակարգերն ապահովում են առավելագույն բացվածք՝ անխափան շարժման համար ներառելով հատուկ մեխանիզմներ:

Ինչո՞ւ ընտրել PROFAL-ի հավաքվող ալյումինե պատուհանները.

  • Ճկունություն և դիզայն. Հավաքվող պատուհանները բազմակողմանի են և կարող են օգտագործվել ինչպես բնակելի, այնպես էլ կոմերցիոն տարածքներում: Այս համակարգերը թույլ են տալիս ամբողջությամբ բացել պատուհանի փեղկերը՝ ստեղծելով միասնական տարածք:

  • Հուսալի մեխանիզմ. Մեր հավաքվող ալյումինե պատուհաններն ունեն պանելների միջև աշխատանքը կարգավորող հատուկ ծխնիներ, որոնք ապահովում են անխափանություն և բարձր դիմադրություն եղանակային պայմաններին։

  • Տարածքի օպտիմալացում. Այս պատուհանների շնորհիվ դուք կարող եք արդյունավետորեն օգտագործել տարածքը՝ ջնջելով ներքին և արտաքին միջավայրերի սահմանը:

PROFAL-ի հավաքվող պատուհանները համատեղում են ամրությունը, ֆունկցիոնալությունը և նրբագեղությունը՝ առաջարկելով կիրառության լայն շրջանակ ձեր նախագծերի համար:

դիտել
image

Գիլիոտին Պատուհաններ

Գիլիոտին պատուհաններն առանձնանում են իրենց նրբագեղությամբ և բարձր ֆունկցիոնալությամբ։ Համեմատաբար փոքր շրջանակով այս ալյումինե համակարգերն ապահովում են շրջակայքի լայն տեսարան՝ դառնալով լավագույն լուծումը ժամանակակից էքստերիերի համար։

PROFAL-ի գիլիոտին համակարգերի առավելությունները.

  • Սահուն և հանգիստ աշխատանք. Պատուհաններն օժտված են հատուկ մեխանիզմներով, որոնք թույլ են տալիս կառավարել դրանք առանց ավելորդ ջանքի և ամրացնել ցանկացած կետում՝ ապահովելով անվտանգություն և հարմարավետություն:

  • Տարածքի խնայողություն. Նրանց ուղղահայաց շարժումը ոչ միայն խնայում է տարածքը, այլև արդիական շունչ է հաղորդում ինտերիերին:

  • Կիրառման լայն շրջանակ. Ալյումինե պատուհանների այս տեսակը հատկապես հարմար է ռեստորանների, սրճարանների և գրասենյակային այն տարածքների համար, որտեղ կարևոր է բնական լույսի առավելագույն հոսքը:

PROFAL-ի գիլիոտին պատուհաններն առաջարկում են ոճի, ֆունկցիոնալության և երկարակեցության կատարյալ համադրություն։

դիտել
decor