Երդիկներ

Ֆասադային կոնստրուկցիաներ

Երդիկներ

Երդիկները կատարելապես լրացնում են ֆասադային համակարգերը՝ ապահովելով բնական լույսի հարուստ հոսքը վերևից։ Դրանք էապես նպաստում են շենքի էներգաարդյունավետությանը և տեսողականորեն բարելավում ներքին միջավայրի ընդհանուր տեսքն ու հարմարավետությունը:

PROFAL-ն առաջարկում է բարձրորակ ապակե տանիքներ և ապակե ծածկեր, որոնք նախագծվում են բարձրագույն ինժեներական ստանդարտներով.

  • Կառուցվածքային ամրություն. PROFAL-ում երդիկները պատրաստվում են ALUMIL-ի բարձրակարգ M4 և M7 պրոֆիլներով։ Անհրաժեշտության դեպքում յուրաքանչյուր ապակե ծածկ կարող է ներառել ամուր մետաղական հիմնակմախք՝ պատրաստված հենց PROFAL-ի արտադրամասում։

  • Անվտանգության երաշխիք. Առավելագույն անվտանգային պայմաններ ապահովելու համար երդիկները պատրաստվում են լամինացված տրիպլեքս ապակուց:

  • Արևապաշտպանություն. Տարածքի ներքին հատվածը արևի ուղիղ ճառագայթներից և չափից ավել տաքացումից պաշտպանելու համար օգտագործվում է թրծված տիտան ապակի։

Առավելագույն ֆունկցիոնալության և տարածքի օպտիմալացման համար ապակե տանիքները հաճախ համադրվում են ժամանակակից սահող պատուհանների կամ նորաոճ գիլիոտին պատուհանների հետ՝ ստեղծելով ամբողջությամբ տրանսֆորմացվող և լուսավոր տարածքներ։

PROFAL-ի պրոֆեսիոնալ ինժեներական թիմը նախագծում և իրականացնում է ցանկացած բարդության նախագծեր՝ ստեղծելով հուսալի և էսթետիկ լուծումներ:

close

Խնդրում ենք լրացնել հետևյալ դաշտերը և մեր մասնագետը կապ կհաստատի Ձեզ հետ

Շնորհակալություն հայտը լրացնելու համար

Շուտով Ձեզ հետ կապ կհաստատենք

հնարավոր սերիաներ

img

Alumil SMARTIA M7

SMARTIA M7-ը ALUMIL-ի ֆասադային համակարգերից է, որը նախատեսված է էներգաարդյունավետություն ապահովելու համար՝ միաժամանակ պահպանելով անվտանգության չափանիշները: Համակարգն ապահովում է բնական լույսի հոսք, քամու ճնշման դիմադրությuն և ջերմամեկուսացում՝ դառնալով իդեալական ընտրություն ինչպես բնակելի, այնպես էլ կոմերցիոն տարածքների համար: Ներառելով էլեկտրական շարժման հնարավորություն` կառավարվում է հեշտությամբ: Շնորհիվ բարձր որակի՝ SMARTIA M7-ը հուսալի ընտրություն է ցանկացած եղանակային պայմաններում կիրառության համար: Համակարգը հեշությամբ ինտեգրվում է տարածքին՝ հարմարեցվելով հատուկ ճարտարապետական ​​կարիքներին։

դիտել
img

Alumil COMFORT M4

COMFORT M4-ը ALUMIL-ի ջերմամեկուսիչ ֆասադային համակարգ է: Համակարգն առանձնանում է յուրահատուկ դիզայնով, որը բարելավում է ցանկացած շինության արտաքին տեսքը: Համակարգը լինում է առանց պրոֆիլային շրջանակների և տալիս է հնարավորություն կիրառել բացվող փեղկեր։ Այն ապահովում է էներգաարդյունավետություն՝ պահպանելով տարածքի ներսում կայուն ջերմաստիճանը: Շնորհիվ բարձր որակի՝ SMARTIA M4-ը հուսալի ընտրություն է ցանկացած եղանակային պայմաններում կիրառության համար։ Համակարգն ապահովում է բնական լույսի հոսք, քամու ճնշման դիմադրության և ջերմամեկուսացում՝ դառնալով իդեալական ընտրություն ինչպես բնակելի, այնպես էլ կոմերցիոն տարածքների համար:

դիտել
left
right

Պատկերներ

resize
left
right
X