Դռներ

Դռներ

PROFAL-ում մենք հավատում ենք, որ ալյումինե դռները ոչ միայն ոճ և անհատականություն են հաղորդում տարածքին, այլև ապահովում են ամրություն և հուսալիություն: Մեր կողմից առաջարկվող դռների լայն տեսականին համապատասխանում է ժամանակակից ճարտարապետական բոլոր ստանդարտներին:

Անկախ նրանից` փնտրում եք բարձրակարգ միջսենյակային դռներ, թե դիմացկուն մուտքի դռներ, մեզ մոտ կգտնեք լավագույն լուծումները.

Մեր դռների հավաքածուն նախատեսված է տարածքներն ավելի հարմարավետ և ֆունկցիոնալ դարձնելու համար: Ուսումնասիրելով PROFAL-ի տեսականին՝ դուք կգտնեք հենց այն դուռը, որը կատարելապես համապատասխանում է ձեր նախասիրություններին և կարիքներին:

Դռներ

image

Մուտքի Դռներ

 

Տարածքի մասին առաջին տպավորությունը սկսվում է մուտքից: Մուտքի դռները ոչ միայն յուրահատուկ տեսք են հաղորդում շինությանը, այլ նաև հուսալիորեն պաշտպանում են ցրտից, աղմուկից և անցանկալի ներխուժումներից:

PROFAL-ի մուտքի դռները համատեղում են բարձր անվտանգությունը, ամրությունը և ջերմա ու ձայնամեկուսացումը նրբագեղ ու ժամանակակից դիզայնի հետ: Մեր տեսականին ներառում է տարբեր լուծումներ՝ սկսած դասական մոդելներից մինչև մուտքի ալյումինե դռներ, որոնք նախագծված են ճարտարապետական ամենախստապահանջ նորմերին համապատասխան: Եթե փնտրում եք որակյալ դրսի դռներ, ապա Profal դռները կդառնան ձեր տան կամ գրասենյակի անվտանգության և էսթետիկայի երաշխիքը՝ շնորհիվ բարձրակարգ ալյումինի և ապակու կիրառման: Ընտրեք լավագույն մուտքի դուռը մեր բացառիկ հավաքածուից:

դիտել
image

Բացվող Դռներ

Բացվող Դռները ամենատարածված դասական դռներն են, որոնք, ապահովելով հարմարավետ և գործնական օգտագործում, տեղադրվում են ներս, դուրս կամ վերև բացվելու հնարավորությամբ։ Այս դռները (միջսենյակային բացվող) նորաոճ և ֆունկցիոնալ լուծում են տալիս ցանկացած տարածքի՝ համադրելով գեղեցկությունն ու պրակտիկությունը: PROFAL-ի միջսենյակային բացվող դռները հիանալի ընտրություն են դիզայնի, անվտանգության և ջերմության պահպանման բարձր մակարդակի համար։

Բացվող (Casement) դռներ Մեր բացվող դռները նախագծված են ամուր ալյումինե հիմնակմախքով՝ հաղորդելով նուրբ և ժամանակակից տեսք: Այս դռները ամրացվում են կողային դռան ծխնիների (door hinges) միջոցով և կարող են բացվել դեպի ներս կամ դուրս՝ հանդիսանալով էլեգանտ լուծում մուտքերի, պատշգամբների և միջսենյակային բաժանումների համար:

Դեպի ներս բացվող և թեքվող (Tilt and Turn) դռներ Ալյումինե պրոֆիլներով պատրաստված այս դռները բազմաֆունկցիոնալ ընտրություն են ժամանակակից տների համար: Դրանք ունեն կրկնակի գործառույթ. վերևի հատվածից թեքվում են դեպի ներս՝ օդափոխության համար, և բացվում են դեպի ներս՝ ինչպես սովորական դռները: Կառավարվելով մեկ բռնակով՝ այս դիզայնն ապահովում է առավելագույն հարմարավետություն և բարձրակարգ մեկուսացում:

դիտել
image

Սահող Դռներ

Սահող դռներն ունեն ժամանակակից դիզայն, որը հեշտությամբ համադրվում է ինտերիերի հետ՝ տարածքին տալով յուրօրինակ տեսք: Այս սլայդ դռները թույլ են տալիս արդյունավետ օգտագործել տարածքը շնորհիվ այն փաստի, որ բացվում են իրենց երկայնքով՝ խնայելով և վիզուալ մեծացնելով սենյակը: PROFAL-ի սլայդ ալյումինե սահող դռները գործում են անաղմուկ և պահանջում նվազագույն սպասարկում՝ ապահովելով հանգիստ միջավայր:

Սահող (Sliding) համակարգեր Մեր սահող դռները նախագծված են անխափան աշխատանքի և դիմացկունության համար: Դրանք կատարյալ լուծում են ներքին և արտաքին տարածքների միջև աննկատ անցում ստեղծելու համար: Որպես շարժական միջսենյակային դռներ՝ դրանք հասանելի են տարբեր ոճերով և լուծումներով՝ ցանկացած տանը հաղորդելով ժամանակակից շունչ:

Վերհան-սահող (Lift & Slide) դռներ Ավելի մեծ բացվածքների և առավելագույն ֆունկցիոնալության համար մեր վերհան-սահող դռները իդեալական ընտրություն են: Այս համակարգերը բարձրանում են իրենց հերմետիկ հիմքից և սահում առանց ջանքի՝ ապահովելով գերազանց մեկուսացում և անվտանգություն: Դրանք կատարյալ են տպավորիչ վիզուալ էֆեկտ ստեղծելու համար՝ միաժամանակ պահպանելով էներգաարդյունավետությունը:

դիտել
image

Հավաքվող Դռներ

Հավաքվող դռները նորաոճ և բազմակողմանի լուծում են տալիս տարածքին։ Շնորհիվ յուրահատուկ կառուցվածքի՝ ստեղծում են հստակ ու ֆունկցիոնալ բաժանումներ և տեսողական կերպով առավելագույնի են հասցնում տարածքի չափը։ Տալով հնարավորություն արդյունավետորեն օգտագործել տարածքը՝ PROFAL-ի միջսենյակային հավաքվող դռները իդեալական լուծում են ժամանակակից կենցաղի համար։

 

Երկփեղկ հավաքվող (Bi-Fold) դռներ Մեր Bi-fold դռները կատարյալ են լայն, բաց տարածքներ ստեղծելու համար: Դրանք կոկիկ հավաքվում են կողային հատվածում՝ ապահովելով աննկատ անցում ներքին և արտաքին տարածքների միջև: Այս միջսենյակային ծալվող դռները հասանելի են տարբեր ոճերով և հաղորդում են ժամանակակից շունչ ցանկացած տանը:

Բազմափեղկ հավաքվող (Multi-Fold) դռներ Ավելի մեծ բացվածքների համար մեր բազմափեղկ դռներն ապահովում են առավելագույն ֆունկցիոնալություն և ոճ: Այս համակարգերը սահուն հավաքվում են՝ մեծացնելով տարածությունն ու լույսի հոսքը: Դրանք հարմարեցվում են ցանկացած չափսի և կոնֆիգուրացիայի՝ դառնալով լավագույն լուծումը նորաոճ ինտերիերի համար:

դիտել
image

Առանցքային Պտտվող Դռներ

Առանցքային պտտվող դռներն առաջարկում են ժամանակակից և հարմարավետ լուծում ինչպես բնակելի, այնպես էլ կոմերցիոն տարածքների համար: Ի տարբերություն սովորական մոդելների, այս համակարգերը պտտվում են հատուկ առանցքի շուրջ, ինչը նրանց հնարավորություն է տալիս բացվել ցանկացած ուղղությամբ: Այս նորարար դիզայնը ներառում է եզակի մեխանիզմ, որի շնորհիվ դռներն ունենում են նրբագեղ տեսք և սահուն աշխատանք:

Այս ալյումինե դռները սովորաբար օգտագործվում են այն վայրերում, որտեղ մեծ է շարժը՝ նախասրահներում, գրասենյակներում և առևտրային կենտրոններում: PROFAL-ի առանցքային պտտվող դռներն ապահովում են բարձր անվտանգություն, ջերմամեկուսացում և երկարակեցություն՝ յուրօրինակ տեսքի շնորհիվ բարելավելով տարածքի ընդհանուր տեսքն ու հաղորդելով էլեգանտ շունչ:

դիտել
decor