slider0
Գաղափարից՝
slider1
Գաղափարից՝
01
Oak Lab Case Story
02
Oak Lab Case Story
Մեր  նախագծերը

Մեր նախագծերը

PROFAL ընկերությունը, որն ալյումինե դռների և պատուհանների հայկական առաջատար արտադրողն է, հիմնադրվել է 2002 թ․-ի մարտի 19-ին։

Ավելի քան երկու տասնամյակ գործելով հայկական շուկայում՝ PROFAL-ն իրականացրել է 30․000 նախագիծ Հայաստանում և արտերկրում՝ համագործակցելով 10․000-ից ավելի տեղական և միջազգային գործընկերների հետ: Օգտագործելով միջազգային հանրահայտ ընկերությունների բարձրորակ հումքն ու կիրառելով գերժամանակակից սարքավորումները` PROFAL-ի թիմը դրանք համադրում է աշխատանքային բազմամյա փորձի ու յուրատիպ ոճի հետ։ Արդյունքում ստեղծվում է «Արտադրված է Հայաստանում» որակյալ արտադրանք, որը նոր նշաձող է սահմանում միջազգային շուկայում։

2013 թվականից PROFAL-ը սկսել է արտահանել իր արտադրանքն ու ծառայությունները՝ մուտք գործելով  արտասահմանյան շուկաներ, ինչպիսիք են՝ ԱՄՆ, Պուերտո Ռիկո, Սաուդյան Արաբիան, ԱՄԷ, Նիդեռլանդներ, Ֆրանսիա, Ռուսաստան, Վրաստան: 

decor
Ֆասադային համակարգեր

Ֆասադային համակարգեր

Ֆասադային համակարգերը (Curtain Walls) հանդիսանում են շենքի ճակատային մասեր՝ ապահովելով կառուցվածքային առանձնահատկություններ և օպտիմալացնելով բնական լույսի ներթափանցումը տարածքի ներքին հատված: Այս համակարգերը մեծապես նախընտրելի են շնորհիվ իրենց տեսողական գրավչության և ֆունկցիոնալության: PROFAL-ում ֆասադային համակարգերը պատրաստվում են ALUMIL-ի M4 և M7 բարձրորակ պրոֆիլներով։ Համակարգերը կարող են լիել ինչպես պրոֆիլային, այնպես էլ ամբողջությամբ ապակի։ Հիմնական ապակին լինում է տոնային կամ հայելային՝ շինության առավել գրավիչ տեսքն ապահովելու համար։ Ֆասադային համակարգերում օգտագործվում է թրծված ապակի` ապահովելու անվտանգություն, ամրություն և ջերմակարգավորում:PROFAL-ի պրոֆեսիոնալ ինժեներական թիմը նախագծում և իրականացնում է ցանկացած բարդության ֆասադային համակարգեր։

 

դիտել
Հավաքվող Դռներ

Հավաքվող Դռներ

Հավաքվող դռները նորաոճ և բազմակողմանի լուծում են տալիս տարածքին։ Շնորհիվ յուրահատուկ կառուցվածքի՝ ստեղծում են հստակ ու ֆունկցիոնալ բաժանումներ և տեսողական կերպով առավելագույնի են հասցնում տարածքի չափը։ Տալով հնարավորություն արդյունավետորեն օգտագործել տարածքը՝ PROFAL-ի հավաքվող դռներն իդեալական լուծում են ժամանակակից կենցաղի համար։

դիտել

Ապրանքներ

+

Նախագծեր

+

Աշխատակիցներ

+

Տարիների փորձ

Նորություններ

2025-05-22
PROFAL-ն ու Defanse Housing Invest-ը համագործակցության պայմանագիր են կնքել

PROFAL-ն ու Defanse Housing Invest-ը համագործակցության պայմանագիր են կնքել

PROFAL ընկերությունն ի դեմս PROFAL GROUP-ի գլխավոր տնօրեն Էդգար Ավետիսյանի եւ խոշոր կառուցապատող Defanse Housing Invest ընկերությունն ի դեմս Defanse Housing-ի կոմերցիոն տնօրեն Սեյրան Մնացականյանի համագործակցության պայմանագիր են կնքել:

Կարդալ
2025-04-11
PROFAL-ն ու SPRING PR-ը հաղթանակ են տարել 2025 WCFA Davos Communications Awards մրցանակաբաշխությունում

PROFAL-ն ու SPRING PR-ը հաղթանակ են տարել 2025 WCFA Davos Communications Awards մրցանակաբաշխությունում

PROFAL-ի և SPRING PR-ի համատեղ «Թանկը դու ես» արշավն արժանացավ «Լավագույն մարքեթինգային հաղորդակցային արշավ» մրցանակին։

Կարդալ
2025-01-21
PROFAL-ը BAU 2025 ցուցահանդեսում

PROFAL-ը BAU 2025 ցուցահանդեսում

PROFAL թիմը՝ գլխավոր տնօրեն Էդգար Ավետիսյանի գլխավորությամբ, մասնակցել է BAU 2025 ցուցահանդեսին՝ Գերմանիայի Մյունխեն քաղաքում։

Կարդալ
2025-01-08
Հատուկ առաջարկ PROFAL-ից

Հատուկ առաջարկ PROFAL-ից

Ուրախ ենք տեղեկացնել, որ այսուհետ կարող եք պատվիրել 𝐏𝐑𝐎𝐅𝐀𝐋 պատուհան և վճարել մաս-մաս 1 տարվա ընթացքում՝ 0% տոկոսադրույքով Acba bank OJSC, Inecobank CJSC, IDBank և Idram Payment System – Rocket Line-ի հետ համագործակցությամբ։

Կարդալ
2024-12-20
PROFAL-ը մեկնարկել է «Թանկը դո՛ւ ես» խորագիրը կրող արշավը

PROFAL-ը մեկնարկել է «Թանկը դո՛ւ ես» խորագիրը կրող արշավը

PROFAL-ում մենք հավատում ենք մնայուն արժեքների ուժին, որոնք ներշնչում են վստահություն, ջերմություն և ներդաշնակություն։ Հենց այս արժեքներն են ներկայացված մեր նոր ՝ «Թանկը դո՛ւ ես» արշավում, որը նվիրված է այն մարդկանց, զգացմունքներին և երազանքներին, որոնք կյանքի կարևորագույն մասն են կազմում։

Կարդալ
2024-06-21
PROFAL-ը ստանձնել է Մայամիում շքեղ բնակելի համալիրի ապակեպատման նախագիծը

PROFAL-ը ստանձնել է Մայամիում շքեղ բնակելի համալիրի ապակեպատման նախագիծը

PROFAL-ին է վստահվել ԱՄՆ Մայամի քաղաքում շքեղ բնակելի համալիրի ապակեպատումը: Մեր արտադրանքը հաջողությամբ հաղթահարել է Մայամի-Դեյդի փոթորիկներին դիմակայելու հավաստագրման գործընթացը՝ ևս մեկ անգամ վկայելով մեր ապակե պրոֆիլների ամրության ու բարձր որակի մասին:

Կարդալ
left
right
Բոլոր նորությունները arrow

Ապրանքանիշներ

brand
brand
brand
brand
brand
brand
brand