PROFAL-ն առաջարկում է սեկցիոն և գլանափաթեթավոր դարպասներ` նախատեսված ավտոտնակների, ստորգետնյա ավտոկանգառների, ավտոլվացման կետերի և այն հասարակական վայրերի համար, որտեղ անհրաժեշտ է տարածքի հուսալի պաշտպանություն:
Ավտոտնակի դարպասները հանդիսանում են PROFAL-ի կողմից արտադրվող ամուր մետաղական կոնստրուկցիաների հատուկ տեսակ, որոնք հիմնականում պատրաստվում են ցինկապատ պողպատից:
Այս համակարգերի հիմնական առավելություններն են.
Բարձր մեկուսացում. Շնորհիվ ամբողջ պարագծով մեկ հերմետիկ շերտի, դրանք ունեն բարձր ջերմամեկուսացման մակարդակ, դիմացկուն են արտաքին ազդեցությունների նկատմամբ և հուսալիորեն պաշտպանում են տարածքը քամուց ու անձրևից:
Հակակորոզիոն պաշտպանություն. Դարպասների արտաքին պլաստիկ մասն ապահովում է վերջինիս գեղեցիկ տեսքն ու պաշտպանում կորոզիայից:
Ճկուն կառավարում. PROFAL-ի սեկցիոն դարպասները հնարավոր է կառավարել ինչպես ձեռքով, այնպես էլ հեռակառավարվող վահանակով: Կախված պատվիրատուի ցանկությունից առավել վաղ տեղադրված դարպասներին կարելի է տեղադրել հավելյալ ավտոմատ համակարգ:
Առանձնատների կամ կոմերցիոն տարածքների էքստերիերում ամբողջական անվտանգություն և ոճային միասնություն ստանալու համար ավտոտնակի դարպասները հաճախ ընտրվում են համապատասխան դիզայնով մուտքի դռների հետ մեկտեղ։