back 2026-04-23

Ինչպե՞ս ընտրել միջսենյակային դռներ. քայլ առ քայլ ուղեցույց 

csrImage

Ինչպե՞ս ընտրել միջսենյակային դռներ. քայլ առ քայլ ուղեցույց 

Յուրաքանչյուր ինտերիերի կարևորագույն մաս են կազմում միջսենյակային դռները։  Այս դռների ճիշտ ընտրությունից է կախված ինտերիեր դիզայնի ներդաշնակությունն ու տարածքի հարմարավետությունը։ Հենց այս պատճառով կարևոր է հասկանալ՝ ինչպես ընտրել միջսենյակային դռներ և ինչի վրա ուշադրություն դարձնել։
Ընտրություն կատարելիս կարևոր է հաշվի առնել դռների նյութերը, չափսերը և բացման տեսակները։ Այս գործոններն էականորեն ազդում են դռների օգտագործման և հարմարավետության վրա։ PROFAL դռները համատեղում են ֆունկցիոնալությունն ու յուրահատուկ դիզայնը՝ դառնալով երկարաժամկետ լուծում յուրաքանչյուր տարածքի համար։ 

Ինչպե՞ս ընտրել միջսենյակային դռներ

Միջսենյակային դռների հաջող ընտրության համար անհրաժեշտ է հաշվի առնել հետևյալ քայլերը՝

1․ Հստակեցնել մոտավոր բյուջե 

Կարևոր է իմանալ, որ միջսենյակային դռներ գինը կախված է այնպիսի գործոններից, ինչպիսիք են չափերը, ընտրված նյութը, բացվածքներն ու մեխանիզմները: Միջսենյակային դռներ մատչելի տարբերակներով ընտրելը հնարավոր է ճիշտ բյուջե սահմանելու դեպքում։ Կարևոր է համադրել գինը և որակը՝ ստանալով երկարաժամկետ, արդյունավետ և գործնական լուծում յուրաքանչյուր տարածքի համար։

2․ Ճշգրիտ հաշվարկել սենյակի չափը

Հստակ հաշվարկներն օգնում են ստանալ անհատականացված լուծումներ, ինչպես նաև հետագայում խուսափել տեղադրման խնդիրներից։

3․ Հաշվի առնել ինտերիերի պահանջները

Միջսենյակային դռներն ամբողջացնում են ինտերիերը՝ շեշտադրելով ընհանուր ոճն ու առանձնահատկությունները: Ճիշտ ընտրված գույները, նյութերը և դիզայնը նպաստում են ներդաշնակ և ամբողջական միջավայրի ձևավորմանը։

4․ Հասկանալ, թե ինչ բացվածք է անհրաժեշտ տվյալ տարածքի օպտիմալ օգտագործման համար

Ճիշտ ընտրված բացվածքը կարող է վիզուալ մեծացնել նույնիսկ ամենափոքր տարածքները:

 

Դռների նյութեր և տեսակներ

Միջսենյակային դռներն առաջարկում են տարբեր նյութեր և բացման մեխանիզմեր։  Ընտրությունը կախված է նախագծի պահաջներից, քանի որ յուրաքանչյուրն ունի իր առանձնահատկությունները։  

Դռների նյութեր՝

Դռների տեսակներ՝

Դռների չափսեր և դիզայն

Որպեսզի դռների տեղադրումն ու հետագա օգտագործումը լինի մաքսիմալ սահուն, անհրաժեշտ է ճշգրիտ չափագրում և անհատականացված դիզայնի ընտրություն։

 Չափսերի քննարկման փուլում անհրաժեշտ է հաշվի առնել՝

Դիզայնի հարցում պետք է նկատի ունենալ՝

 

Ինչու՞ ընտրել PROFAL դռներ
PROFAL դռները նախագծվում և արտադրվում են Հայաստանում՝ հաշվի առնելով թե՛ տեխնիկական, թե՛ էսթետիկ պահանջները՝ ապահովելով կայուն և երկարաժամկետ արդյունք։

Եզրակացություն

Միջսենյակային դռներ ընտրելիս պետք է ուշադրություն դարձնել մի քանի կարևոր գործոնների վրա։ Պետք է հաշվի առնել նյութերը, չափսերը և դիզայնը։ Այս բոլոր գործոնները միասին ապահովում են հարմարավետ և գեղեցիկ ինտերիեր։
Եթե մտածում եք՝ ինչպե՞ս ընտրել միջսենյակային դռներ, սկսեք ձեր տարածքի պահանջներից։ Ճիշտ որոշումը կօգնի դռներն առանց խնդիրների օդտագործել երկար տարիներ։ Դռներ ընտրելիս կարևոր է համադրել որակը, ֆունկցիոնալությունն ու դիզայնը։

 

Հաճախ տրվող հարցեր (Ինչպե՞ս ընտրել միջսենյակային դռներ)

Ինչպե՞ս ճիշտ ընտրել միջսենյակային դռներ՝ ըստ նյութի և դիզայնի։

Միջսենյակային դռների ճիշտ ընտրության համար առաջին հերթին անհրաժեշտ է հաշվի առնել ինտերիերային և տարածքային առանձնահատկությունները։ Այս քայլն օգնում է ընտրել նախագծին համապատասխան նյութեր և դիզայն՝ հետագայում խուսափելով լրացուցիչ փոփոխություններից։

Որո՞նք են ամենատարածված միջսենյակային դռների չափսերը։

Միջսենյակային դռների ստանդարտ չափսերն են՝ լայնություն 70սմ և 80 սմ , բարձրություն 2 մ, 2 մ 10սմ։
Բացի ստանդարտ տարբերակներից, հնարավոր է նաև ընտրել ոչ ստանդարտ չափսերով դռներ՝ համապատասխան։

Արժե՞ արդյոք ընտրել սահող միջսենյակային դռներ փոքր տարածքների համար։

Այո, սահող դռները շատ հարմար լուծում են փոքր տարածքների համար։ Շնորհիվ բացման մեխանիզմի՝ չեն պահանջում հավելյալ տարածք բացման համար։  

Ինչպե՞ս գնել որակյալ միջսենյակային դռներ PROFAL-ից։

PROFAL դռներ գնելու համար կարող եք թողնել հարցում PROFAL-ի կայքում, ֆեյսբուքյան և ինստագրամյան էջերում, ինչպես նաև մոտենալ ցուցասրահ՝ Սիլիկյան նոր խճուղի 1 հասցեում և Homplex մոլում։