Ֆասադային համակարգեր

Ֆասադային կոնստրուկցիաներ

Ֆասադային համակարգեր

Ֆասադային համակարգերը (Curtain Walls) հանդիսանում են շենքի ճակատային մասեր՝ ապահովելով կառուցվածքային առանձնահատկություններ և օպտիմալացնելով բնական լույսի ներթափանցումը տարածքի ներքին հատված: Այս համակարգերը մեծապես նախընտրելի են շնորհիվ իրենց տեսողական գրավչության և ֆունկցիոնալության, ինչը դրանք դարձնում է հանրաճանաչ ընտրություն ժամանակակից ճարտարապետության մեջ:

PROFAL-ն իրականացնում է բարձրորակ ֆասադային աշխատանքներ՝ առաջարկելով նորարարական լուծումներ ցանկացած նախագծի համար.

  • Պրեմիում պրոֆիլներ. PROFAL-ում ֆասադային համակարգերը պատրաստվում են համաշխարհային ճանաչում ունեցող ALUMIL բրենդի M4 և M7 բարձրորակ պրոֆիլներով։

  • Դիզայնի ճկունություն. Համակարգերը կարող են լինել ինչպես պրոֆիլային (ստանդարտ), այնպես էլ ամբողջությամբ ապակյա (ստրուկտուրալ)։ Շինության առավել գրավիչ տեսքն ապահովելու համար հիմնական ապակին լինում է տոնավորված (տոնային) կամ հայելային:

  • Անվտանգություն և էներգախնայողություն. Ֆասադներում օգտագործվում է հատուկ թրծված ապակի` ապահովելու անվտանգություն, մեխանիկական ամրություն և ջերմակարգավորում:

  • Համակցված լուծումներ. Այս համակարգերը կատարելապես լրացվում են երդիկների (skylight systems) միջոցով, որոնք ապահովում են բնական լույսի առատ հոսք նաև վերևից՝ բարձրացնելով էներգաարդյունավետությունը: Բացի այդ, ֆասադներում հեշտությամբ ինտեգրվում են ժամանակակից պատուհաններն ու մեծ թողունակությամբ մուտքի դռները՝ ապահովելով կառույցի ամբողջական ֆունկցիոնալությունը։

Շենքի արտաքին ճակատի և ներքին տարածքների միջև էսթետիկ ամբողջականություն ստեղծելու համար ֆասադային համակարգերը կատարելապես համադրվում են տարբեր տեսակի ապակե կոնստրուկցիաների հետ։

PROFAL-ի պրոֆեսիոնալ ինժեներական թիմը նախագծում և իրականացնում է ցանկացած բարդության ֆասադային կոնստրուկցիաներ՝ ապահովելով էսթետիկ և ֆունկցիոնալ կատարելություն:

close

Խնդրում ենք լրացնել հետևյալ դաշտերը և մեր մասնագետը կապ կհաստատի Ձեզ հետ

Շնորհակալություն հայտը լրացնելու համար

Շուտով Ձեզ հետ կապ կհաստատենք

հնարավոր սերիաներ

img

Alumil SMARTIA M7

SMARTIA M7-ը ALUMIL-ի ֆասադային համակարգերից է, որը նախատեսված է էներգաարդյունավետություն ապահովելու համար՝ միաժամանակ պահպանելով անվտանգության չափանիշները: Համակարգն ապահովում է բնական լույսի հոսք, քամու ճնշման դիմադրությuն և ջերմամեկուսացում՝ դառնալով իդեալական ընտրություն ինչպես բնակելի, այնպես էլ կոմերցիոն տարածքների համար: Ներառելով էլեկտրական շարժման հնարավորություն` կառավարվում է հեշտությամբ: Շնորհիվ բարձր որակի՝ SMARTIA M7-ը հուսալի ընտրություն է ցանկացած եղանակային պայմաններում կիրառության համար: Համակարգը հեշությամբ ինտեգրվում է տարածքին՝ հարմարեցվելով հատուկ ճարտարապետական ​​կարիքներին։

դիտել
img

Alumil COMFORT M4

COMFORT M4-ը ALUMIL-ի ջերմամեկուսիչ ֆասադային համակարգ է: Համակարգն առանձնանում է յուրահատուկ դիզայնով, որը բարելավում է ցանկացած շինության արտաքին տեսքը: Համակարգը լինում է առանց պրոֆիլային շրջանակների և տալիս է հնարավորություն կիրառել բացվող փեղկեր։ Այն ապահովում է էներգաարդյունավետություն՝ պահպանելով տարածքի ներսում կայուն ջերմաստիճանը: Շնորհիվ բարձր որակի՝ SMARTIA M4-ը հուսալի ընտրություն է ցանկացած եղանակային պայմաններում կիրառության համար։ Համակարգն ապահովում է բնական լույսի հոսք, քամու ճնշման դիմադրության և ջերմամեկուսացում՝ դառնալով իդեալական ընտրություն ինչպես բնակելի, այնպես էլ կոմերցիոն տարածքների համար:

դիտել
left
right

Պատկերներ

resize
left
right
X