PROFAL-ում մենք հավատում ենք, որ ալյումինե պատուհանները ոչ միայն ֆունկցիոնալ տարրեր են, այլ նաև դիզայնի հիմնական մասեր, որոնք բարելավում են տարածքի ընդհանուր տեսքն ու հարմարավետությունը: Պատուհանների մեր բազմազան տեսականին առաջարկում է լուծումներ՝ հարմարեցված ձեր հատուկ կարիքներին.
Բացվող պատուհաններ (ներս, դուրս, վերև բացվող)
Սահող պատուհաններ (տարածքի խնայողության համար)
Հավաքվող պատուհաններ (առավելագույն թափանցիկություն)
Գիլիոտին պատուհաններ (ավտոմատացված և նորաոճ)
Մեր հավաքածուի պատուհանների յուրաքանչյուր տեսակ նախագծված է ապահովելու օպտիմալ լույս, օդափոխություն և էներգաարդյունավետություն: Անկախ նրանից՝ ձեզ անհրաժեշտ է ընդամենը մեկ պատուհան, թե ամբողջական նախագծի իրականացում, PROFAL-ն ապահովում է անհատական մոտեցում յուրաքանչյուր պատուհանի համար: Ուսումնասիրելով մեր հավաքածուն՝ դուք կգտնեք կատարյալ տարբերակը ձեր տարածքի համար:
Բացվող պատուհանները դասական ընտրություն են, որոնք գնահատվում են իրենց ֆունկցիոնալության և էսթետիկ գրավչության շնորհիվ: Պատուհանները պատրաստվում են տարբեր բարդությունների, չափերի և կոնստրուկցիաների՝ համապատասխանելով ամենատարբեր կարիքներին և նախասիրություններին։ Անկախ նրանից՝ ձեզ անհրաժեշտ է երկփեղկ լուսամուտ, թե ստանդարտ մեկ պատուհան, PROFAL-ն առաջարկում է լավագույն լուծումները:
Պարզ փականով (створчатые) պատուհաններ. Այս պատուհանները հայտնի են իրենց դասական տեսքով: Հատուկ համակարգի շնորհիվ դրանք բացվում են ամբողջությամբ դեպի ներս կամ դուրս՝ ապահովելով առավելագույն օդափոխություն և էներգաարդյունավետություն:
Թեքվող բարդ փականով (поворотно-откидные) պատուհաններ. Այս տեսակը առանձնանում է իր բազմաֆունկցիոնալությամբ: Դրանք կարող են թեքվել վերևից՝ օդափոխության կամ անձրևից պաշտպանվելու համար, ինչպես նաև բացվել սովորականի պես՝ ապահովելով հարմարավետություն և օգտագործման դյուրինություն:
Պատրաստված ալյումինե պատուհանների ամուր շրջանակներից՝ PROFAL-ի արտադրանքն ապահովում է բարձր մեկուսացում, անվտանգություն և շահագործման հեշտություն՝ դրանք իդեալական դարձնելով ժամանակակից բնակելի և կոմերցիոն տարածքների համար:
Ճարտարապետական ամբողջական միասնություն ստանալու համար այս համակարգերը հաճախ համադրվում են նույն ոճի բացվող դռների հետ, իսկ առավելագույն հարմարավետության համար դրանց կարելի է ինտեգրել խելացի ավտոմատացված համակարգերին։
Բացի այդ, պատուհանների էներգախնայողության և անվտանգության ցուցանիշները բարձրացնելու նպատակով, դրանցում կիրառվում են PROFAL-ի հատուկ մշակված ապակե կոնստրուկցիաներն ու թրծված ապակիները: PROFAL Tilt and Turn պատուհանները հիանալի տարբերակ են այն անձանց համար, ովքեր գնահատում են ոճը, որակը և ֆունկցիոնալությունը։
Սահող պատուհանները նախընտրելի են իրենց բազմակողմանիության և ժամանակակից դիզայնի շնորհիվ: Այս համակարգերը բացվում են հորիզոնական սահելով փեղկի ուղղորդող գծերի երկայնքով, ինչը թույլ է տալիս ստեղծել լայնածավալ լուսավոր գոտիներ՝ առանց հավելյալ տարածք զբաղեցնելու։ Միասնական ճարտարապետական տեսք ստանալու համար դրանք իդեալականորեն համադրվում են նույն ոճի սահող դռների հետ:
Ինչո՞ւ ընտրել PROFAL-ի սահող պատուհանները.
Տարածքի խնայողություն. Սահելով բացվելու շնորհիվ պատուհանի առջևի հատվածը մնում է ազատ, ինչը իդեալական է փոքր սենյակների կամ պատշգամբների համար։
Օգտագործման հարմարավետություն. Բարձրակարգ մեխանիզմների շնորհիվ փեղկերը շարժվում են թեթև և անաղմուկ:
Էսթետիկա և լույս. Լայն բացվածքները թույլ են տալիս ստանալ առավելագույն բնական լուսավորություն և տեսարժան համայնապատկեր, որն ապահովվում է PROFAL-ի հատուկ մշակված ապակե կոնստրուկցիաների շնորհիվ:
Պարզ սպասարկում. Հեշտ մաքրվող կոնստրուկցիան և դիմացկուն ալյումինե պրոֆիլները նվազագույնի են հասցնում խնամքի կարիքը։
PROFAL-ի տեսականին հիանալի լուծում է այնտեղ, որտեղ կարևոր են պատուհանի լայն բացվածքը և ինտերիերի արդիականությունը։
Հավաքվող պատուհաններն առաջարկում են երկարակեցության և ոճի կատարյալ համադրություն ժամանակակից ճարտարապետության մեջ։ Այս համակարգերն ապահովում են առավելագույն բացվածք՝ անխափան շարժման համար ներառելով հատուկ մեխանիզմներ:
Ինչո՞ւ ընտրել PROFAL-ի հավաքվող ալյումինե պատուհանները.
Ճկունություն և դիզայն. Հավաքվող պատուհանները բազմակողմանի են և կարող են օգտագործվել ինչպես բնակելի, այնպես էլ կոմերցիոն տարածքներում: Այս համակարգերը թույլ են տալիս ամբողջությամբ բացել պատուհանի փեղկերը՝ ստեղծելով միասնական տարածք:
Հուսալի մեխանիզմ. Մեր հավաքվող ալյումինե պատուհաններն ունեն պանելների միջև աշխատանքը կարգավորող հատուկ ծխնիներ, որոնք ապահովում են անխափանություն և բարձր դիմադրություն եղանակային պայմաններին։
Տարածքի օպտիմալացում. Այս պատուհանների շնորհիվ դուք կարող եք արդյունավետորեն օգտագործել տարածքը՝ ջնջելով ներքին և արտաքին միջավայրերի սահմանը:
PROFAL-ի հավաքվող պատուհանները համատեղում են ամրությունը, ֆունկցիոնալությունը և նրբագեղությունը՝ առաջարկելով կիրառության լայն շրջանակ ձեր նախագծերի համար:
Տարածքի սահմաններն առավելագույնս ընդլայնելու և ամբողջական բացվածք ստեղծելու համար հավաքվող պատուհանները կատարելապես համադրվում են նույն ոճի ու կառուցվածքի հավաքվող դռների հետ՝ ապահովելով անցումային սահունություն ներքին տարածքից դեպի բակ կամ պատշգամբ։
Գիլիոտին պատուհաններն առանձնանում են իրենց նրբագեղությամբ և բարձր ֆունկցիոնալությամբ։ Համեմատաբար փոքր շրջանակով այս ալյումինե համակարգերն ապահովում են շրջակայքի լայն տեսարան՝ դառնալով լավագույն լուծումը ժամանակակից էքստերիերի համար։
PROFAL-ի գիլիոտին համակարգերի առավելությունները.
Սահուն և հանգիստ աշխատանք. Պատուհաններն օժտված են հատուկ մեխանիզմներով, որոնք թույլ են տալիս կառավարել դրանք առանց ավելորդ ջանքի և ամրացնել ցանկացած կետում՝ ապահովելով անվտանգություն և հարմարավետություն:
Տարածքի խնայողություն. Նրանց ուղղահայաց շարժումը ոչ միայն խնայում է տարածքը, այնպես, ինչպես հորիզոնական սահող պատուհանների դեպքում, այլև արդիական շունչ է հաղորդում ինտերիերին:
Կիրառման լայն շրջանակ. Ալյումինե պատուհանների այս տեսակը հատկապես հարմար է ռեստորանների, սրճարանների և գրասենյակային այն տարածքների համար, որտեղ կարևոր է բնական լույսի առավելագույն հոսքը:
Կատարյալ համադրելիություն. Բացօթյա տարածքների, տեռասների և սրճարանների կառուցման ժամանակ գիլիոտին համակարգերը հաճախ համադրվում են ժամանակակից պերգոլաների (pergola) հետ՝ ստեղծելով տրանսֆորմացվող և հարմարավետ միջավայր:
PROFAL-ի գիլիոտին պատուհաններն առաջարկում են ոճի, ֆունկցիոնալության և երկարակեցության կատարյալ համադրություն։