Ինչպես բոլորս գիտենք, պատուհանների հիմնական գործառույթը լույսի ներթափանցման և օդափոխության ապահովումն է, սակայն դրանց դերն այդքանով չի սահմանափակվում։
Այսօր պատուհանները ցանկացած տարածքի յուրահատուկ դիզայնի անբաժան մասն են՝ ավելացնելով ոճային նոր շեշտադրումներ։ Հենց սա է պատճառը, որ նրբաճաշակ և բազմաֆունկցիոնալ պատուհանները, ինչպիսիք են սահող պատուհանները, մեծ պահանջարկ են վայելում։
Տարիներ շարունակ մշակելով բարձրորակ սահող համակարգեր՝ PROFAL-ն առաջարկում է անհատականացված լուծումներ յուրաքանչյուր հաճախորդի պահանջներին համապատասխան։
Սահող պատուհանները ոչ միայն ապահովում են միջավայրի էսթետիզմը, այլև առաջարկում մի շարք առավելություններ՝ դրանք դարձնելով «խելամիտ» ներդրում։
Ահա այն առավելությունները, որոնք առաջարկվում են՝
Բնական լուսավորություն
Այս պատուհաններն առանձնանում են իրենց ապակեպատ մեծ մակերեսով՝ ապահովելով առավելագույն բնական լույս տարածքում և նվազեցնելով արհեստական լուսավորության անհրաժեշտությունը, ինչպես նաև նպաստում բացօթյա հիասքանչ տեսարան ունենալուն։
Տարածք խնայող դիզայն
Պատուհանների հորիզոնական սահող կառուցվածքը խնայում է տարածքի օգտագործումը, քանի որ դրանք չեն բացվում դեպի ներս կամ դուրս, ինչպես ավանդական այլ տարբերակները։ Այս գործառույթը հիանալի լուծում է առաջարկում փոքր տարածքների համար՝ թույլ տալով առավելագույնս օգտագործել առկա մակերեսը։
Օդափոխության բարելավում
Սահող պատուհանների լայն բացվածքներն ապահովում են ավելի լավ օդափոխություն։ Այս հատկության շնորհիվ տարածքում կլինի մշտական թարմ օդ, իսկ ներսում հնարավոր կլինի հեշտորեն ազատվել վնասակար նյութերից։ Նաև, այս պատուհանները պահպանում են խոնավության ճիշտ մակարդակը։
Հեշտ օգտագործում և անվտանգություն
Սահող պատուհաններն ունեն հարթ սահող մեխանիզմներ, որոնք հեշտացնում են դրանց օգտագործումը։ Ավելին, դրանց կողպման համակարգը բավականին անվտանգ է, ինչի շնորհիվ կարող եք վստահ լինել տարածքի պաշտպանվածության հարցում։
*** Սահող պատուհանների առավելությունները լիարժեք կիրառելու համար դրանք կարող եք տեղադրեք այն տարածքներում, որտեղ կա բնական լույս։
Առաջարկելով ճկուն լուծումներ՝ այս պատուհանները կարելի է տեղադրել գրեթե ցանկացած միջավայրում։
Իրենց առանձնահատկությունների շնորհիվ՝ դրանք կարող են բարելավել տարածքի տեսքը և առավելագույն արդյունավետ օգտագործել այն։
Ներկայացնենք մի քանի տարածք, որտեղ սովորաբար կարելի է դրանք տեղադրել․
Հյուրասենյակներ
Սահող պատուհանները կարող են նպաստել յուրահատուկ միջավայրի ստեղծմանը։ Այս կերպով՝ նրանք ավելի ընդարձակ են դարձնում հյուրասենյակը և ապահովում ավելի լուսավոր ինտերիեր։
Խոհանոցներ
Նմանատիպ պատուհանների ամենակարևոր գործառույթներից մեկը ճիշտ օդափոխության ապահովումն է։ Եթե պատուհանը տեղադրված է խոհանոցային սեղանի վերևում, ապա այն հեշտացնում է ուտեստների կամ խմիչքների փոխանցումը դեպի բացօթյա տարածք։
Ննջասենյակներ
Արևապաշտպան համակարգով համալրված սահող պատուհաններն ապահովում են թե՛ ստվեր, թե՛ օդափոխություն։ Իր հարմարեցվող բաղադրիչների շնորհիվ՝ հնարավոր է վերահսկել արևի ներթափանցող լույսը և ապահովել մեղմ քամի։
Աշխատասենյակներ
Ապահովելով բնական լույսի հոսք՝ սահող պատուհանները նպաստում են արտադրողականության բարելավմանն ու տրամադրության բարձրացմանը։ Ավելին՝ դրանք նվազեցնում են արհեստական լուսավորության անհրաժեշտությունն ու աշխատանքային ժամերի ընթացքում առաջարկում տեսողական դադար վերցնել։
Սրճարաններ և ռեստորաններ
Սահող պատուհանները հրաշալի են սրճարանների և ռեստորանների համար, քանի որ դրանք միաձուլում են ներսի և դրսի տեսարանը։ Նրբաճաշակ դիզայն ունենալու դեպքում այդ պատուհանները համադրվում են ներքին միջավայրի հետ՝ ստեղծելով ավելի հյուրընկալ միջավայր։
*** Լավագույն գործնական և վիզուալ արդյունքի համար պատուհանները տեղադրեք այն հատվածներում, որտեղ կա բնական լույս և գեղեցիկ տեսարան։ Այսպես դուք ոչ միայն առավելագույնի կհասցնեք բնական լուսավորությունը, այլև արտաքին գեղեցկությունը կներգրավեք տարածքում։
Քանի որ պատուհանների տեղադրումը երկարաժամկետ ներդրում է, պետք է հաշվի առնել հետևյալ կարևոր գործառույթները՝
Շրջանակի նյութը
Ալյումինե շրջանակները հիանալի են, քանի որ ամբողջացնում են արտաքին տեսքը, ամրությունը և դրանց պահպանումը։ Բացի դա, բարակ կառուցվածքն ու գունային լուծումները սահող պատուհանները դարձնում են ոճային և ֆունկցիոնալ։
Ապակու տեսակը
Ապակու տեսակն ունի ջերմամեկուսացման և ձայնամեկուսացման ապահովման դեր։
Երկշերտ կամ եռաշերտ պաշտպանությամբ ապակիները կարող են պահել ներսի կայուն ջերմաստիճանը և զգալիորեն նվազեցնել արտաքին աղմուկը։
Տեխնիկա և անվտանգություն
Պատուհանների սահուն և անխափան օգտագործման համար խորհուրդ է տրվում ուշադրություն դարձնել բարձրորակ պտուտակներին և չժանգոտվող պողպատե ռելսերին։ Կարևոր են նաև կողպման համակարգերը և ամրացված շրջանակները, որոնք բարձրացնում են անվտանգության մակարդակը։
Անհատականացման հնարավորություններ
Եթե ուզում եք, որ պատուհանն ամբողջովին համապատասխանի Ձեր սպասելիքներին, պետք է հաշվի առնեք անհատականացման տարբերակները։ Հնարավոր է ընտրել շրջանակի գույնն ու կառուցվածքը, բռնակների եզրերն ու ապակու երանգները։ Այսպես դուք առավել վստահ կլինեք, որ սահող պատուհանները համապատասխանում են ձեր նախընտրած ոճին։
*** Նմանատիպ պատուհաններ ընտրելիս նախապատվությունը տվեք այն համադրություններին, որոնք համապատասխանում են Ձեր կլիմայական պայմաններին, շինության տեսակին և արտաքին աղմուկի առկայությանը։
Սահող պատուհանները խելամիտ լուծում են նրանց համար, ովքեր ցանկանում են համատեղել ոճն ու ֆունկցիոնալությունը։
Դրանք միջավայր են բերում ավելի շատ բնական լույս, նպաստում օդափոխությանը և կապ ստեղծում ներքին ու արտաքին տարածքների միջև։ Երբ սահող պատուհաններն ընտրվում են մանրակրկիտ ուշադրությամբ և կառույցի ճարտարապետական մյուս բաղադրիչներին համապատասխան, ապա կարող են բարելավել ոչ միայն տան տեսքը, այլև դրա արդյունավետությունն ու հարմարավետությունը։
Տասնամյակների փորձի և ալյումինե համակարգերի բազմազան տեսականու շնորհիվ՝ PROFAL-ը տրամադրում է մասնագիտական խորհրդատվություն և ճշգրիտ մշակված լուծումներ յուրաքանչյուր նախագծի համար։