Հայ դպրոցականների համար իրական տոն դարձած «Koreez 2025» կրթական շոու-մրցանակաբաշխությունն այս տարի ևս միավորել էր լավագույն արդյունքներ գրանցած աշակերտներին։
Koreez-ը համադպրոցական առցանց մրցույթ է 5-12-րդ դասարանցիների համար՝ ուղղված խրախուսելու մաթեմատիկայի և ընդհանրապես գիտելիքի հանդեպ սերը, զարգացնելու մրցակցային ոգին և մեծարելու աշակերտների հաջողությունների գլխավոր աջակիցներին՝ ուսուցիչներին։
Այս տարի մրցույթին մասնակցել են Հայաստանի բոլոր 10 մարզերի և Երևանի շուրջ 1184 դպրոցների տասնյակ հազարավոր աշակերտներ։ Լավագույնները արժանացել են գլխավոր մրցանակների և խրախուսական պարգևների։
Ինչպես 2023-ին, այս տարի ևս մեծ ուրախությամբ միացավ այս կարևոր նախաձեռնությանը՝ շարունակելով աջակցել կրթական և առաջընթացի ծրագրերին։ PROFAL-ում մենք համոզված ենք, որ կրթության զարգացումը երկրի ապագայի առանցքային ներդրումն է։ Մեր թիմը հետևողականորեն կանգնած է այն նախաձեռնությունների կողքին, որոնք խրախուսում են գիտելիքը, ինքնազարգացումն ու երիտասարդների ստեղծագործ մտածողությունը։ Մեր նպատակն է նպաստել այնպիսի միջավայրի ձևավորմանը, որտեղ ուսումը դառնում է ոչ միայն պարտականություն, այլ նաև ոգեշնչող ճանապարհ դեպի հաջողություն։
Շնորհավորում ենք բոլոր հաղթողներին և մասնակիցներին՝ հիշեցնելով, որ գիտելիքը ուժ է, որը լուսավոր ապագայի հիմքն է։