back 2024-12-29

PROFAL-ն ամանորյա ջերմությամբ ու նվերներով կիսվում է զոհված զինծառայողների երեխաների հետ

csrImage

Ամանորը երեխաներին սեր, ժպիտներ պարգևելու, նրանց նվիրական երազանքներն իրականացնելու ամենալավ պահն է:

𝐏𝐑𝐎𝐅𝐀𝐋-ի թիմը զոհված զինծառայողների երեխաների համար մեծ սիրով ու ջերմությամբ պատրաստված, նվերներով միացավ Հերոսների վերականգնողական քաղաքի տոնական միջոցառմանը:

 

Մեր ընկերությունը Հերոսների վերականգնողական քաղաքի ստեղծման աջակիցներից է, և մեր սոցիալական պատասխանատվության հայեցակարգի շրջանակում մենք միշտ նման բարի ու կարևոր նախաձեռնությունների կողքին ենք։ Մենք հավատում ենք, որ յուրաքաչյուրիս ներդրմամբ բարության շղթան տարածվում ու մեր շուրջը փոփոխություններ է բերում: PROFAL-ի համար թանկը մեր երեխաներն ու նրանց ժպիտներն են։