back 2025-09-08

Հավատարիմ մնալով ճարտարապետական ոլորտի զարգացմանը՝ PROFAL-ն այս տարի ևս ՆՊԱՏԱԿ միջազգային ճարտարապետական փառատոնի գլխավոր է հովանավորն է

csrImage
Յոթ երկրից ժամանած 10 միջազգային ստուդիաների և հայկական ճարտարապետական համայնքի մասնակցությամբ՝ սեպտեմբերի 9-14-ը Երևանում կայացավ ՆՊԱՏԱԿ միջազգային ճարտարապետական երրորդ փառատոնը։ Այն հագեցած էր ճարտարապետության և քաղաքաշինության զարգացման ուղղությամբ աշխարհում առկա մոտեցումների, մասնագիտական հանրույթում տարբեր մարտահրավերների և հնարավորությունների շուրջ դասախոսություններով և քննարկումներով։
 
Հայաստանում ալյումինե դռների և պատուհանների առաջատար արտադրող PROFAL ընկերությունն այս տարի ևս փառատոնի գլխավոր հովանավորն էր։ Ընկերության գլխավոր տնօրեն Էդգար Ավետիսյանը փառատոնի բացման իր ելույթում ընդգծեց, որ ՆՊԱՏԱԿ-ը կարճ ժամանակում դարձել է կարևոր հարթակ՝ նշանակալի երկխոսությունների, գիտելիքի փոխանակման և մասնագիտական համագործակցության համար։
 
«Ճարտարապետությունն այն ոլորտն է, որտեղ այսօրվա գաղափարները կերտում են վաղվա հասարակությունը։ Տարբեր նախագծերի շրջանակում PROFAL-ը սերտորեն աշխատում է թե տեղական, թե միջազգային ճարտարապետական ստուդիաների հետ և սեփական փորձով համոզվում՝ որքան արժեքավոր են այդ համագործակցությունները։ Ճարտարապետները ներդնում են իրենց գաղափարներն ու երևակայությունը, իսկ մեր ընկերության մասնագետներն այն իրականություն են դարձնում»,-ասաց PROFAL-ի գլխավոր տնօրեն Էդգար Ավետիսյանը։
 
Փառատոնի հիմնադիրների խոսքով՝ այս տարիների փորձառությունը ցույց է տալիս, որ ՆՊԱՏԱԿ-ը դարձել է բացառիկ միջավայր, ուր տարբեր մշակույթներ և երկրներ ներկայացնող ճարտարապետները Հայաստանում ոչ միայն կիսվում են իրենց փորձով, այլև միասին ստեղծում են նոր գաղափարներ։
 
«Այս տարի փառատոնն էլ ավելի մեծ թափ էր ստացել՝ ներգրավելով տասնյակ միջազգային ճարտարապետական ստուդիաներ Չինաստանից, Եվրոպայից և այլ երկրներից։ Այն հնարավորություն է ստեղծում հայ և արտասահմանցի մասնագետների համար ֆիզիկապես շփվելու, քննարկումներ անցկացնելու և բացահայտելու Երևանի և Հայաստանի բազմաշերտ ճարտարապետությունը»,-նշեց ՆՊԱՏԱԿ-ի համահիմնադիր Հայկ Շահինյանը։
 
Երրորդ փառատոնին դասախոսություններով և քննարկումներով հանդես եկան միջազգային այնպիսի ստուդիաների ներկայացուցիչներ, ինչպիսիք են՝ OFFICE KGDVS-ը (Բրյուսել, Բելգիա), Neri&Hu-ն (Շանհայ, Չինաստան), Studio Muoto-ն (Փարիզ, Ֆրանսիա), NOMOS-ը (Ժնև, Շվեյցարիա / Լիսաբոն, Պորտուգալիա / Մադրիդ, Իսպանիա), DF_DC-ն (Լոնդոն, Անգլիա), Förstberg Ling-ը (Մալմո, Շվեդիա), Anna & Eugeni Bach-ը (Բարսելոնա, Իսպանիա), PIOVENEFABI-ն (Միլան, Իտալիա / Բրյուսել, Բելգիա), Langarita Navarro Architects-ը (Մադրիդ, Իսպանիա) և DRDH ստուդիան (Լոնդոն, Անգլիա)։
 
Փառատոնային միջոցառումների շրջանակում կայացավ նաև «Հին սխալներ, նոր ուղիներ, մարտահրավերներ և հնարավորություններ. նախագծումը, արտադրությունը և կառուցապատումը հայ ժամանակակից ճարտարապետությունում» թեմայով պանելային քննարկում, որին մասնակցում էին PROFAL ընկերության գլխավոր տնօրեն Էդգար Ավետիսյանը, «Ռենշին» ընկերության Օպերացիոն տնօրեն Լևոն Կասպարովը, «Ստորակետ» ճարտարապետական Արվեստանոցի համահիմնադիր և տնօրեն Մերուժան Մինասյանը, ՄԱՅՐԻ թաղամասի ներկայացուցիչ և Project EVN ընկերության հիմնադիր և տնօրեն Արթուր Տեր-Սիմոնյանը։ Զրույցը վարում էր Stone development ընկերության ռազմավարության գծով տնօրեն Զավեն Այվազյանը։ 
Հավատարիմ մնալով ճարտարապետական ոլորտի զարգացմանը՝ PROFAL-ն այս տարի ևս ՆՊԱՏԱԿ միջազգային ճարտարապետական փառատոնի գլխավոր է հովանավորն է Հավատարիմ մնալով ճարտարապետական ոլորտի զարգացմանը՝ PROFAL-ն այս տարի ևս ՆՊԱՏԱԿ միջազգային ճարտարապետական փառատոնի գլխավոր է հովանավորն է