Որպես ալյումինե դռների և պատուհանների ոլորտի առաջատար արտադրող՝ PROFAL-ը hպարտությամբ հանդես եկավ որպես SHARE Architects Forum-ի ազգային գործընկեր, որն առաջին անգամ անցկացվեց Հայաստանում։ Միջոցառումը համախմբեց տեղական և միջազգային ճարտարապետական ստուդիաների, շինարարական և կառուցապատման ոլորտի ընկերությունների ներկայացուցիչներին, ինչպես նաև ոլորտի ուսանողներին ու էնտուզիաստներին։
SHARE Architects Forum-ը միջազգային կարևոր հարթակ է, որն իր շուրջ է համախմբում ոլորտի առաջատար մասնագետներին՝ նորարարական գաղափարներ, փորձ և մասնագիտական տեսլական փոխանակելու նպատակով։ Այս տարի Երևանում անցկացված ֆորումը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ Հայաստանում ճարտարապետությունն ու շինարարական ոլորտը գտնվում են ակտիվ զարգացման փուլում և պատրաստ են միջազգային համագործակցությունների։
Այսպիսով, Հայաստան պաշտոնապես միացավ SHARE միջազգային ճարտարապետական ֆորումի ցանցին, որը գործում է շուրջ 25 երկրներում՝ առանցքում ունենալով Կենտրոնական ու Հարավարևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրները։ Ֆորումին մասնակցելու նպատակով Երևան էին ժամանել միջազգային ճարտարապետական ստուդիաներ, այդ թվում՝ BIG, Zaha Hadid Architects, SOM, UNStudio, ինչպես նաև խոսնակներ 10 երկրից։ Հիմնական ելույթների և քննարկումների առանցքում ճարտարապետության և շինարարության ոլորտի գլոբալ միտումներն էին։ Մասնակիցները փոխանակվեցին մտքերով ու փորձով, կառուցեցին արժեքավոր կապեր՝ նպաստելով հայկական ճարտարապետության միջազգային ճանաչմանը։
Ֆորումի ընթացքում PROFAL-ի գլխավոր տնօրեն Էդգար Ավետիսյանը հանդես եկավ հետաքրքիր և բովանդակալից ելույթով՝ ներկայացնելով ալյումինե դռների և պատուհանների ոլորտի համաշխարհային միտումները, տեղական արտադրողների դերը և PROFAL-ի հաջողությունները միջազգային շուկայում։ Նա ընդգծեց, որ բարձրորակ արտադրությունը, նորարարական լուծումները և միջազգային համագործակցությունը կարևոր դեր են խաղում հայկական շինարարական ոլորտի մրցունակության բարձրացման գործում։
«Այսպիսի միջոցառումները բացառիկ հնարավորություն են ստեղծում՝ ոչ միայն ներկայացնելու տեղական ընկերությունների ձեռքբերումները, այլև ամրապնդելու կապերը միջազգային գործընկերների հետ։ SHARE Architects Forum-ը ցույց տվեց, թե որքան կարևոր է ցանցային համագործակցությունը, փորձի փոխանակումը և նոր գաղափարների սիներգիան ոլորտի առաջընթացի համար»,- նշեց Էդգար Ավետիսյանը։
PROFAL-ի համար նման հարթակներին մասնակցությունը հնարավորություն է տեսնելու ոլորտի զարգացումներն ավելի լայն դիտանկյունից, ինչպես նաև ներդնելու սեփական փորձն ու գիտելիքները ապագա նախագծերում։
SHARE Architects Forum-ը հերթական վկայությունն էր այն փաստի, որ կապերը, փոխգործակցությունն ու գիտելիքի փոխանակումը հիմք են հանդիսանում ոլորտի կայուն աճի և նորարարական զարգացման համար։
PROFAL-ը շարունակելու է լինել բաց համագործակցության և առաջադեմ լուծումների կողմնակից՝ նպաստելով Հայաստանի շինարարական ու ճարտարապետական ոլորտի արդիականացմանն ու միջազգային ճանաչմանը