back 2025-04-11

PROFAL-ն ու SPRING PR-ը հաղթանակ են տարել 2025 WCFA Davos Communications Awards մրցանակաբաշխությունում

newsImage
Արշավը PROFAL-ի և SPRING PR ընկերության համատեղ նախագիծն է, որը գնահատվեց իր էմոցիոնալ խորության, բովանդակային ուղերձի և համընդհանուր նշանակության համար՝ ցույց տալով, որ մարդիկ ամենակարևորն են։
 
«Մարդիկ աշխարհի որ ծայրում էլ լինեն հոգատարության և դրական էմոցիաների կարիքն ունեն։ «Թանկը դու ես» արշավի նպատակը հենց այդ արժեքները բարձրաձայնելն էր՝ ցույց տալով, որ PROFAL-ը հոգատար է և մեզ համար կարևոր են մեր պատուհաններից այն կողմ ապրող մարդկանց պատմությունները, նրանց ընտանիքների ջերմությունը, երազանքներն ու զգացմունքները։ Եվ շատ ուրախ ենք, որ մեր ստեղծած արշավն այսքան սիրվել ու գնահատվել է ոչ միայն Հայաստանում, այլև միջազգային հարթակում՝ արժանանալով նման հեղինակավոր մրցանակի»,-նշել է PROFAL GROUP-ի գլխավոր տնօրեն էդգար Ավետիսյանը:
 
Երևանի կենտրոնական փողոցները գրաված «Թանկը դու ես» ուղերձը հայտնվել է նաև թվային հարթակներում, միավորելով տարբեր մարդկանց ու հաճախորդների, մեծ լսարան ունեցող ինֆլուենսերների, ովքեր սոցիալական մեդիա հարթակներում կիսվել են այդ ուղերձով ու պատմել իրենց անձնական պատմությունները։
 
Սկզբնական փուլում հայտվելով Երևանի կենտրենական փողոցներում` «Թանկը դու ես» արշավը տարածվեց նաև թվային հարթակներում ։ Այս ուղերձը ոգեշնչեց բազմաթիվ մարդկանց՝ հաճախորդներից մինչև ազդեցիկ ինֆլուենսերներ, որոնք իրենց սոցիալական մեդիա հարթակներում կիսվեցին անձնական պատմություններով ու փորձառություններով՝ ընդգծելով հոգատարության ու սրտացավության արժեքը։

Այլ նորություններ

2024-12-20

PROFAL-ը մեկնարկել է «Թանկը դո՛ւ ես» խորագիրը կրող արշավը

PROFAL-ում մենք հավատում ենք մնայուն արժեքների ուժին, որոնք ներշնչում են վստահություն, ջերմություն և ներդաշնակություն։ Հենց այս արժեքներն են ներկայացված մեր նոր ՝ «Թանկը դո՛ւ ես» արշավում, որը նվիրված է այն մարդկանց, զգացմունքներին և երազանքներին, որոնք կյանքի կարևորագույն մասն են կազմում։

Կարդալ ավելին
left
right