PROFAL-ը շարունակաբար ընդլայնում է իր գործունեության աշխարհագրությունը՝ այս անգամ տեղափոխվելով դեպի Կանադա։
Այս նախագիծը ոչ միայն արտահանման նոր ուղղություն է դեպի Կանադա, այլ նաև բացառիկ հնարավորություն մասնակցելու եզակի ճարտարապետական նախագծի, որը ճարտարապետության, բնության և ժամանակակից լուծումների ներդաշնակ համադրություն է։
Նախագիծը մոդեռնիստական ոճի է առանձնատուն է, որը 1980-ականներին նախագծել է Կանադայի ամենահռչակավոր ճարտարապետներից Արթուր Էրիքսոնը։ Առանձնատունը համարվում է Վանկուվերի ճարտարապետական ժառանգության կարևորագույն օրինակներից մեկը՝ իր յուրօրինակ կառուցվածքով, բնական լույսի խաղով և լանդշաֆտի հետ ամբողջական ինտեգրմամբ։ Վերջին տարիներին առանձնատունը վերանորոգվում է՝ ստանալով նոր շունչ և միաժամանակ պահպանելով իր սկզբնական ոճը։
Այս նախագծում կիրառվել են Alumil S650 սահող դռներ և M7 ֆասադային համակարգեր, որոնք միավորում են նորարարական դիզայնն ու ֆունկցիոնալությունը՝ ապահովելով բաց տեսադաշտ, բարձր էներգախնայողություն և օպտիմալ լուսավորություն։
Հպարտ ենք, որ «Made in Armenia» մակնշմամբ արտադրանքն իր արժանի տեղն է գրավում միջազգային նախագծում՝ դառնալով հայկական որակի, ճշգրտության և մասնագիտական հմտության լավագույն դրսևորումներից մեկը։