back 2026-09-21

PROFAL-ի գլխավոր տնօրեն Էդգար Ավետիսյանը պարգևատրվել է Անանիա Շիրակացու մեդալով

newsImage
Հայաստանի Հանրապետության Անկախության 35-ամյակի առթիվ PROFAL ընկերության գլխավոր տնօրեն Էդգար Ավետիսյանը տնտեսության զարգացման գործում ներդրած ավանդի համար արժանացել է Անանիա Շիրակացու մեդալի։

 

Պետական այս բարձր պարգևը նշանակալի գնահատական է տարիների հետևողական աշխատանքին, մասնագիտական պատասխանատվությանը, որակի նկատմամբ անզիջում մոտեցմանը և Հայաստանի տնտեսական զարգացմանն ու երկրի շենացմանն ուղղված գործունեությանը։

 

Էդգար Ավետիսյանի ղեկավարությամբ PROFAL-ը շարունակաբար զարգացնում է իր գործունեությունը՝ ներդնելով ժամանակակից տեխնոլոգիաներ, բարձրացնելով արտադրական և ինժեներական չափանիշները և ընդլայնելով հայկական արտադրության ներկայությունը միջազգային շուկայում։

 

Ընկերության համար այս պարգևը նաև թիմային աշխատանքի կարևոր գնահատական է։ PROFAL-ը իր գործունեության հիմքում շարունակում է պահել որակը, նորարարությունը և երկարաժամկետ զարգացման տեսլականը՝ նպատակ ունենալով իր ներդրումն ունենալ Հայաստանի արդյունաբերության և տնտեսության զարգացման գործում։

 

PROFAL-ը շարունակելու է զարգացնել հայկական արտադրությունը, ամրապնդել իր դիրքերը միջազգային շուկաներում և արժանապատվորեն ներկայացնել «Արտադրված է Հայաստանում» գաղափարը։

 

Շնորհավորում ենք Էդգար Ավետիսյանին այս կարևոր և նշանակալի պարգևի առթիվ և շնորհակալություն հայտնում PROFAL-ի ողջ թիմին՝ տարիների նվիրված աշխատանքի և ձեռքբերումների համար։

 

Շարունակելու ենք կառուցել, զարգանալ և ստեղծել՝ հանուն ավելի ուժեղ Հայաստանի։