back 2026-01-29

PROFAL-ն ու Green Property Development-ը համագործակցության պայմանագիր են ստորագրել

newsImage
 
PROFAL-ը և Green Property Development-ը համագործակցում են «Ազատություն» բազմաֆունկցիոնալ համալիրի նախագծի շրջանակում։ Կողմերի միջև ստորագրված պայմանագրով մեկնարկում է համատեղ աշխատանքը՝ ուղղված ժամանակակից և բարձրակարգ քաղաքաշինական միջավայրի ձևավորմանը Երևանում։

 

PROFAL-ի գլխավոր տնօրեն Էդգար Ավետիսյան-ը և Green Property Development-ի գլխավոր տնօրեն Դավիթ Աթանեսյան-ը ստորագրել են համագործակցության պայմանագիրը՝ ամրագրելով կողմերի մասնակցությունը «Ազատություն» բազմաֆունկցիոնալ համալիրի իրականացման գործընթացին։

 

Ազատության պողոտայի 26/1 հասցեում կառուցվող «Ազատություն» բազմաֆունկցիոնալ համալիրը միտված է սահմանելու ժամանակակից ապրելակերպի նոր նշաձող։ Նախագիծը ձևավորում է ֆունկցիոնալ, հարմարավետ և գեղագիտական առումով արտահայտիչ միջավայր՝ համահունչ քաղաքաշինական զարգացման արդի պահանջներին։

 

Համագործակցության շրջանակում PROFAL-ը կիրականացնի համալիրի օդափոխվող ֆասադային համակարգերի երեսպատման աշխատանքները, ինչպես նաև կմատակարարի բարձրորակ ալյումինե ֆասադային կոնստրուկցիաներ, դուռ-պատուհանային համակարգեր և անվտանգ ապակե բազրիքներ։

 

««Ազատություն» բազմաֆունկցիոնալ համալիրը քաղաքի ամենագեղեցիկ նախագծերից է։ Այն մշակվել է Ստորակետ ճարտարապետական արվեստանոցի կողմից՝ մեծ ուշադրությամբ յուրաքանչյուր դետալին։ Ճարտարապետների և պատվիրատուի հետ երկար քննարկումների արդյունքում ընտրվել են այն լուծումները, որոնք շուտով կտեսնենք իրականացված տեսքով»,– նշել է Էդգար Ավետիսյան-ը՝ ընդգծելով նաև նախագծի էներգաարդյունավետ և էսթետիկ լուծումները։

 

Դավիթ Աթանեսյան-ի խոսքով՝ համալիրը ձևավորում է Երևան քաղաքի հյուսիսային մուտքի նոր դիմագիծը։ Բարդ ճարտարապետական ու ինժեներական խնդիրների պայմաններում ընտրվել է հուսալի գործընկերություն։ Նա հավելել է, որ կիրառվում են չհրկիզվող կոմպոզիտ պանելներ, որոնք ապահովում են բարձր հակահրդեհային անվտանգություն։

 

Նախագծի ղեկավար Աիդա Այդինյան-ի խոսքով՝ ճակատների համար ընտրված թեթև կոմպոզիտ նյութերը համադրում են ժամանակակից տեսքը, դիմացկունությունն ու շահագործման արդյունավետությունը՝ միաժամանակ նվազեցնելով շենքի ծանրաբեռնվածությունն ու բարձրացնելով էներգախնայողությունը։

 

Համալիրից բացվում են տեսարաններ դեպի Արագած լեռ, Երազ այգի, Արարատ լեռ և Արա լեռ։ Նախագիծը ներառում է 147 բնակարան։ 18 հարկանի մեծ մասնաշենքում 3 հարկ նախատեսված է հասարակական տարածքների համար, իսկ երկրորդ մասնաշենքը ծառայելու է որպես ժամանակակից գրասենյակային ենթակառուցվածք։ Համալիրը կհամալրվի նաև ընդարձակ կանաչապատ գոտիներով՝ հանգստի և ժամանցի համար։
PROFAL-ն ու Green Property Development-ը համագործակցության պայմանագիր են ստորագրել PROFAL-ն ու Green Property Development-ը համագործակցության պայմանագիր են ստորագրել