SMARTIA M7-ը ALUMIL-ի ֆասադային համակարգերից է, որը նախատեսված է էներգաարդյունավետություն ապահովելու համար՝ միաժամանակ պահպանելով անվտանգության չափանիշները: Համակարգն ապահովում է բնական լույսի հոսք, քամու ճնշման դիմադրությuն և ջերմամեկուսացում՝ դառնալով իդեալական ընտրություն ինչպես բնակելի, այնպես էլ կոմերցիոն տարածքների համար: Ներառելով էլեկտրական շարժման հնարավորություն` կառավարվում է հեշտությամբ: Շնորհիվ բարձր որակի՝ SMARTIA M7-ը հուսալի ընտրություն է ցանկացած եղանակային պայմաններում կիրառության համար: Համակարգը հեշությամբ ինտեգրվում է տարածքին՝ հարմարեցվելով հատուկ ճարտարապետական կարիքներին։
Parallel projected outward window
Projected outward window
Hinged opening inward door
Hinged opening outward door
Parallel and projected outward window
Tilt and turn window
50 mm
Երդիկները կատարելապես լրացնում են ֆասադային համակարգերը՝ ապահովելով բնական լույսի հարուստ հոսքը վերևից։ Դրանք էապես նպաստում են շենքի էներգաարդյունավետությանը և տեսողականորեն բարելավում ներքին միջավայրի ընդհանուր տեսքն ու հարմարավետությունը:
PROFAL-ն առաջարկում է բարձրորակ ապակե տանիքներ և ապակե ծածկեր, որոնք նախագծվում են բարձրագույն ինժեներական ստանդարտներով.
Կառուցվածքային ամրություն. PROFAL-ում երդիկները պատրաստվում են ALUMIL-ի բարձրակարգ M4 և M7 պրոֆիլներով։ Անհրաժեշտության դեպքում յուրաքանչյուր ապակե ծածկ կարող է ներառել ամուր մետաղական հիմնակմախք՝ պատրաստված հենց PROFAL-ի արտադրամասում։
Անվտանգության երաշխիք. Առավելագույն անվտանգային պայմաններ ապահովելու համար երդիկները պատրաստվում են լամինացված տրիպլեքս ապակուց:
Արևապաշտպանություն. Տարածքի ներքին հատվածը արևի ուղիղ ճառագայթներից և չափից ավել տաքացումից պաշտպանելու համար օգտագործվում է թրծված տիտան ապակի։
Առավելագույն ֆունկցիոնալության և տարածքի օպտիմալացման համար ապակե տանիքները հաճախ համադրվում են ժամանակակից սահող պատուհանների կամ նորաոճ գիլիոտին պատուհանների հետ՝ ստեղծելով ամբողջությամբ տրանսֆորմացվող և լուսավոր տարածքներ։
PROFAL-ի պրոֆեսիոնալ ինժեներական թիմը նախագծում և իրականացնում է ցանկացած բարդության նախագծեր՝ ստեղծելով հուսալի և էսթետիկ լուծումներ:
Ֆասադային համակարգերը (Curtain Walls) հանդիսանում են շենքի ճակատային մասեր՝ ապահովելով կառուցվածքային առանձնահատկություններ և օպտիմալացնելով բնական լույսի ներթափանցումը տարածքի ներքին հատված: Այս համակարգերը մեծապես նախընտրելի են շնորհիվ իրենց տեսողական գրավչության և ֆունկցիոնալության, ինչը դրանք դարձնում է հանրաճանաչ ընտրություն ժամանակակից ճարտարապետության մեջ:
PROFAL-ն իրականացնում է բարձրորակ ֆասադային աշխատանքներ՝ առաջարկելով նորարարական լուծումներ ցանկացած նախագծի համար.
Պրեմիում պրոֆիլներ. PROFAL-ում ֆասադային համակարգերը պատրաստվում են համաշխարհային ճանաչում ունեցող ALUMIL բրենդի M4 և M7 բարձրորակ պրոֆիլներով։
Դիզայնի ճկունություն. Համակարգերը կարող են լինել ինչպես պրոֆիլային (ստանդարտ), այնպես էլ ամբողջությամբ ապակյա (ստրուկտուրալ)։ Շինության առավել գրավիչ տեսքն ապահովելու համար հիմնական ապակին լինում է տոնավորված (տոնային) կամ հայելային:
Անվտանգություն և էներգախնայողություն. Ֆասադներում օգտագործվում է հատուկ թրծված ապակի` ապահովելու անվտանգություն, մեխանիկական ամրություն և ջերմակարգավորում:
Համակցված լուծումներ. Այս համակարգերը կատարելապես լրացվում են երդիկների (skylight systems) միջոցով, որոնք ապահովում են բնական լույսի առատ հոսք նաև վերևից՝ բարձրացնելով էներգաարդյունավետությունը:
Շենքի արտաքին ճակատի և ներքին տարածքների միջև էսթետիկ ամբողջականություն ստեղծելու համար ֆասադային համակարգերը կատարելապես համադրվում են տարբեր տեսակի ապակե կոնստրուկցիաների հետ։
PROFAL-ի պրոֆեսիոնալ ինժեներական թիմը նախագծում և իրականացնում է ցանկացած բարդության ֆասադային կոնստրուկցիաներ՝ ապահովելով էսթետիկ և ֆունկցիոնալ կատարելություն: