Ալյումինե պատուհանների և դռների հավաքող (պատրաստող)

PROFAL-ն աշխատանքի է հրավիրում ալյումինե պատուհաններ և դռներ հավաքող (պատրաստող) մասնագետի ՝ թիմը համալրելու համար

Ստեղծվել է 2025-08-15

Վերջնաժամկետ 2025-09-15

 

Աշխատանքային պարտականություններ

 

  • Կարդալ և հասկանալ գծագրերը, չափագրական սխեմաները և տեխնիկական ցուցումները
  • Կատարել պատուհանների և դռների շրջանակների, փեղկերների և այլ բաղադրիչների հավաքում
  • Տեղադրել ապակի, կնիքագոտիներ և ֆուրնիտուրա (փականներ, բռնակներ, կողպեքներ և այլն) ըստ տեխնոլոգիական պահանջների
  • Համոզվել, որ պատրաստի արտադրանքի չափերն ու որակը համապատասխանում են սահմանված ստանդարտներին
  • Օգտագործել անհրաժեշտ գործիքներ և սարքավորումներ՝ պահպանելով անվտանգության կանոնները

 

 

Ակնկալիքներ

 

  • Պատասխանատվության բարձր զգացում
  • Աշխատասիրություն և ազնվություն
  • Թիմում աշխատելու պատրաստակամություն
  • Նախորդ փորձը ոլորտում կդիտվի որպես առավելություն

 

 

Աշխատանքային գրաֆիկ

 

  • 6/1
  • Զբաղվածության տեսակ՝ մշտական, ամբողջ դրույք

 

 

Կարող եք դիմել ՝ կցելով Ձեր CV-ն այստեղ կամ ուղարկելով հետևյալ էլ․ հասցեին՝  [email protected] կամ զանգահարել՝ +37496999183։

 

 

upload Կցել CV